Քաղաքականություն
Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրանքին։ Այս մասին հայտնում է Аysor am-ըՙ հղում տալով իր աղբյուրներին:
«Եզրակացությունը բացասական է», - ասել է լրատվականի զրուցակիցը։
Ավելի վաղ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան կառավարությունից ասել էին, որ 1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին:
Հանրապետության նախագահի աշխատակազմը այսօր ստացել էր մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:
Ենոքյանի և Աղաջանովի հարազատների կողմից այս տեղեկության հաստատում կամ հերքում այս պահին դեռ չկա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0