Հասարակություն
Պահանջ՝ վերանայել «Շիրակ» ՀԸ լուծարման մասին որոշումը․ Լրագրողական կազմակերպություններ
Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը վերանայել «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի լուծարման մասին որոշումը։ Հայտարարության մի…
Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը վերանայել «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի լուծարման մասին որոշումը։
Հայտարարության մի մասը՝ ստորև․
«․․․Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, բազմիցս ենք նշել, որ նախկին իշխանությունների՝ հեռարձակման ոլորտում իրականացված անհեռատես քաղաքականության հետևանքով մի շարք տեղական հեռուստաընկերություններ դուրս մնացին թվայնացման գործընթացից եւ հայտնվելով անհավասար պայմաններում՝ անալոգային տիրույթում, օրեցօր կորցնում են իրենց լսարանը։
Սա հակասում է թվայնացման գործընթացի նկատմամբ միջազգայնորեն ընդունված մոտեցումներին եւ պրակտիկային, համաձայն որոնց՝ հեռարձակման թվայնացումը որևէ կերպ չպետք է վատթարացնի գործող հեռուստաընկերությունների վիճակը։ Որպես լուծում մենք առաջարկել ենք օրենսդրական փոփոխություններ, որոնք այն ժամանակ չընդունվեցին։
Ցավոք, հիմա էլ նոր իշխանություններն արդիական լուծումներ որոնելու փոխարեն, որոշել են գնալ հեշտ ճանապարհով՝ պարզապես փակելով «Շիրակը»։ Մինչդեռ, հաշվի առնելով այդ հեռուստաընկերության բազմամյա փորձն ու լսարանի առկայությունը, կարելի էր չդիմել այդպիսի կտրուկ քայլի և, օրինակ, անցումային ժամանակաշրջան նախատեսել, սեփականաշնորհման հնարավորություն ընձեռել անձնակազմին։ Դա թույլ կտար «Շիրակ»-ին շարունակել գործունեությունը, ապագայում ներգրավվել մասնավոր մուլտիպլեքսում եւ հավասար մրցակցության պայմաններում ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը։
Կառավարության այս որոշումը մտահոգվելու առիթ է մարզերում գործող մոտ 10 տեղական անալոգային մասնավոր հեռուստաընկերությունների ապագայի առումով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝
վերանայել այդ եղանակով «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ լուծարման որոշումը
ձեռնպահ մնալ հեռարձակման ոլորտում կտրուկ եւ ժամանակակից պահանջներին չհամապատասխանող քայլերից,
մշակել ոլորտում արմատական բարեփոխումների ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա եւ հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները»:
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ...
Քաղաքապետարանում 2 միլիոն պարգևավճար ստացող է եղել․ ցանկ է հրապարակվել
Երևանի քաղաքապետարանում նախորդ տարեվերջին ամենաբարձր պարգևավճարը ստացել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ժողովրդին եմ տեղավորում, «պրոբկա» եմ բացում. կայանմանն օգնող մարդիկ ոստիկանությունում են
Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրակա...
Ցեմենտի գործարանի պահակապետը «հարց լուծող» է. Ծառուկյանի վստահությունն ունի
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանը իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել...