Քաղաքականություն

Նոր ընդդիմադիր ուժեր են ստեղծվում․ ովքեր են նրանք

Նոր ընդդիմադիր ուժեր են ստեղծվում․ ովքեր են նրանք
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իշխանությունը ժողովուրդն է, իրականում ամեն տեղ «ասողն» ինքն է: Խորհրդարանական ուժերը, այսպես թե այնպես, «խաղում» են նրա դաշտում` խուսափելով քննադատության թիրախ դարձնելուց կառավարության ղեկավարին: Սա ինչ-որ առումով հիշեցնում է նախկին որոշ խորհրդարանական ուժերի, որոնք բոլորին քննադատում էին, բայց Սերժ Սարգսյանի անվանը «սրբազան սարսուռով» էին վերաբերվում: Սա է պատճառը նաեւ, որ արտախորհրդարանական ուժերն ավելի արմատական ընդդիմադիր են դիտարկվում, քան խորհրդարանականները: Ավելին, քաղաքական օրակարգի բացակայության պատճառով, մեր տեղեկություններով, որոշ արտախորհրդարանական ուժեր, անհատներ որոշել են նոր ճակատ ձեւավորել, որպեսզի նախ հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում թելադրեն իշխանություններին, ապա իրենց քայլերով հակազդեն իշխանության քաղաքականությանը: Այս նախաձեռնության անդամները հստակ խնդիրներ են տեսնում եւ՛ ներքին. եւ՛ արտաքին քաղաքականությունում, որոնք հասարակությունը դեռ չի ցանկանում «բաց աչքերով» տեսնել: Առաջիկայում պարզ կդառնա, թե որ ուժերն ու անհատներն են այս նախաձեռնության հեղինակները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250