Քաղաքականություն
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կշարունակվի վաղը
Gohar Vardanyan
281 դիտում
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։
«Նիստը հետաձգվեց վաղը՝ ժամը 15։00-ը», - լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։
Նրա խոսքով՝ նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը դեռ չի ավարտել բողոքը։
Նշենք, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա էր։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Ի դեպ, Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարությամբ հանդես չեկավ, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Վաղը պարոն Քոչարյանը կներկայանա դատարան ու հայտարարությունը կներկայացնի», - ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է վաղը դատարանը հեռանա խորհրդակցական սենյակ, Քոչարյանի պաշտպանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ վաղը աշխատելու երեք ժամ է լինելու, հազիվ թե»։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,931
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Gohar Vardanyan
1,606
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
179
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
134
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
553
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
335
1.0