Հասարակություն
Կառավարությունը մասնակի կսուբսիդավորի խմելու ջրի սակագինը
Կառավարությունն ընդունել է ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշում: Այսպիսով՝…
Կառավարությունն ընդունել է ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշում: Այսպիսով՝ բաժանորդների համար նախատեսված սակագները մեղմելու նպատակով կառավարությունը ընկերությանը կտրամադրի սուբսիդիա:
Մասնավորապես, ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 191,414 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 11,4 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 162,702 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 9,702 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 28,712 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1,712 դրամի (ԱԱՀ-ով) չափով:
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ...
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակն...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ժողովրդին եմ տեղավորում, «պրոբկա» եմ բացում. կայանմանն օգնող մարդիկ ոստիկանությունում են
Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրակա...