Քաղաքականություն
Ինչու են չինացիները մուտք են գործել Նաիրիտ․ Ահազանգ․ 168 Ժամ
Gohar Vardanyan
812 դիտում
«168 ժամ»-ը գրում է․ ««Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունում հերթական թալանի գործընթացն է նախապատրաստվում։ «Նաիրիտի» համակարգող խումբը «168 Ժամին» ահազանգեց, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք բավականին հետաքրքրված են որոշակի հարցերում։ Այդ այցը նախաձեռնել և չինացիներին ուղեկցում է «Նաիրիտի» նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ է։
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծված «Շանսի-Նաիրիտն» աշխատում է միայն ացետիլենային տեխնոլոգիայով, այն չի տիրապետում բութադիենային տեխնոլոգիային։
Ըստ հավաստի աղբյուրների՝ այժմ Չինաստանն ուզում է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող մի նոր գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ։ Խնդիրն այն է, որ բութադիենային տեխնոլոգիա կա Հայաստանում և աշխարհի ընդամենը մի քանի այլ երկրներում։ Դա գաղտնի տեխնոլոգիա է, որը Չինաստանը չունի։
Համակարգող խմբի տեղեկություններով՝ չինացիները հետաքրքրված են հենց բութադիենային սարքավորումներով, և նաիրիտցիների շրջանում շատ մեծ մտավախություն կա, որ գործարանի նախկին ղեկավարությունը հանցավոր համաձայնության է եկել այդ գաղտնի տեխնոլոգիան ամբողջությամբ՝ փաստաթղթերով, աշխատանքային ուսուցանող ձեռնարկներով, ներքին կարգով հանձնել չինացիներին։
Անհանգստության պատճառներից մեկն այն է, որ, եթե Չինաստանը յուրացնի այս տեխնոլոգիան, կգրավի առկա ազատ շուկաները, և «Նաիրիտը» ապագայում, երբ վերագործարկվի, լուրջ խնդիրների առաջ կհայտնվի՝ արդեն արտադրանքի իրացման շուկաներ չլինելու պատճառով։ Իսկ նոր շուկաների գրավումը բավականին բարդ է լինելու։
Սակայն անհանգստության առավել մեծ տեղիք է տալիս այն, որ ամիսներ առաջ, երբ տևական ժամանակ «Նաիրիտը» վերագործարկելու հանձնառություն ստանձնած ներդրողները ցանկանում էին «Նաիրիտում» կառավարության հետ համաձայնեցված աուդիտ իրականացնել, ընկերության սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը պահանջել էր այն անձանց ցուցակը, որոնք պետք է մուտք գործեին գործարանի տարածք, որպեսզի այն ներկայացնի ԱԱԾ-ին և թույլատվություն ստանա։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս ստացվեց, որ այժմ առանց ԱԱԾ գիտության՝ Ասատրյանը թույլ է տվել օտարերկրացիներին մուտք գործել «Նաիրիտ»։
Ընդ որում՝ նույնիսկ հարկ չի համարել այդ մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանը։
«Նաիրիտի» համակարգող խումբը կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ հետաքննել, թե ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող այս գործարան, և այդ ի՞նչ գործարք են մտադրվել «գլուխ բերել» իշխանությունների թիկունքում։
Լավ կլիներ՝ ԱԱԾ-ն զբաղվեր գործարանի նախկին ու ներկա տնօրեններով, որ Հայաստանի Հանրապետության շահը՝ «Նաիրիտի» վերագործարկումը մի կողմ թողած, սեփական շահն են հետապնդում, կանչում են նախկին աշխատակիցներին և գործարանի աշխատանքի վերաբերյալ ինչ-որ հարցեր ճշտում, որպեսզի չինացիների համար դժվարություններ չառաջանան բութադիենային տեխնոլոգիայի յուրացման ճանապարհին։ Նաիրիտցիները համոզված են՝ սա պետական անվտանգության խնդիր է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
ՀՀԿ-ականները Գերմանիա կատարած այցն են ամփոփում
Gohar Vardanyan
1,931
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Gohar Vardanyan
1,606
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
167
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
129
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
537
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
321
1.0