Քաղաքականություն
Աշխատում ենք ՍՈւ-30 ինքնաթիռներ գնելու ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
ՀՀ պն խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվել է նշել, թե ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռների գնման հարցում Հայաստանը որ փուլին է հասել, սակայն նշել է, որ այդ ուղղությամբ աշխատում են, և դա կարևոր հարց է։
«Ժամանակակից պատերազմում, վստահ եմ, ավելի քան վստահ եմ, համոզված եմ, որ օդուժի առկայությունը շատ կարևոր է, հատկապես բազմաֆունկցիոնալ, հարձակողական և հեռահար օդուժինը»,- նշել է Հովհաննիսյանը։
ՊՆ խոսնակը չի պատասխանել նաև հարցին, թե ինքնաթիռների գնումը կատարվելու է վարկայի՞ն, թե՞ առկա միջոցներից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկով դիմել է Ալեն Սիմոնյանին
ԱՄՆ-ն Իրանին գործարք է առաջարկել․ Թեհրանից դեռ արձագանք չկա
Դոնալդ Թրամփն արձագանքել է Իրանի որոշմանը
Էրդողանը խոսել է Հայաստանի մասին
1.0