Քաղաքականություն

Շանթ Հարությունյանի որդին աշխատանքի է անցել ԱԺ-ում

Gohar Vardanyan 1 րոպե 508 դիտում
Շանթ Հարությունյանի որդին աշխատանքի է անցել ԱԺ-ում
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, հայտնելով, որ աշխատանքի է անցել ԱԺ-ում․ «Հարգելի՛ ընկերներ։ Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ Ազգային Ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ (Իմ Քայլը դաշինք)։ Երջանիկի հետ միասին ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին։ Չմոռանամ նշել՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ իրենց հասանելի ճանապարհներով իմացել և հոդված էին հրապարակել իմ աշխատանքի ընդունման հետ կապված, այնուամենայնիվ ես չէի հաստատել այդ տեղեկությունը։ Ուստի, այս պահից սկսաց այդ տեղեկատվությունը համարեք հաստատված»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250