Հասարակություն
ՔԿՀ-ներում սրտի տագնապը բուժում են սանտավիկով, երիկամային անբավարարությունը՝ վալերիանկայով․ Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում արդարադատության նախարարի եւ ՄԻՊ-ի մասնակցությամբ քննարկելու են քրեակատարողական հիմնարկների աղետալի վիճակը: Այս մասին «Հայկական…
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում արդարադատության նախարարի եւ ՄԻՊ-ի մասնակցությամբ քննարկելու են քրեակատարողական հիմնարկների աղետալի վիճակը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքով՝ քննարկվելու է այն հարցը, թե ինչու բժիշկները չեն ցանկանում գնալ եւ աշխատել քրեակատարողական հիմնարկներում: «Պատճառն այն է, որ նրանք ստանում են 60-80 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հանձնաժողովի նախագահն աղետալի է համարում նաեւ ՔԿՀ-ներում առկա դեղորայքի ցանկը: «Ես բացել եմ քրեակատարողական հիմնարկների դարակները եւ տեսել եմ, թե ինչ դեղեր են: Սրտի տագնապը բուժում են սանտավիկով կամ երիկամային անբավարարվածությունն՝ անալգինով եւ վալերիանկայով: Մենք համալիր խնդիրներ ենք արձանագրել, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Այդ բուժհաստատությունները պետք է հանվեն ՔԿՎ-ի ենթակայությունից: Դեղերի ցանկը պարտադիր պետք է ավելացվի, սանտավիկով հնարավոր չէ սրտի կաթված բուժել»:
Նաիրա Զոհրաբյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ քրեակատարողական որոշ հիմնարկներում բժիշկներ չկան: «Մտել եմ քրեակատարողական հիմնարկներ, որտեղ բժշկի պարտականություն կատարել է մեկ այլ կալանավոր: Նա է վիրակապել մեկ այլ կալանավորի, որովհետեւ չկա բժիշկ: Չես կարող բժշկին պարտադրել՝ գնալ քրեակատարողական հիմնարկ, որտեղ մեկ օրվա մնալը հավասարազոր է երեք օրվա խլված կյանքի»:
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է կոմիտեի աշխատակիցներին տրված պարգևավճարների թեմայ...
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակն...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլի...