Հասարակություն
Պետք է պետական աշխատավարձերը գոնե մոտեցնել մասնավորին․ Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քաղծառայության համակարգին և քաղծառայողների աշխատավարձերի թեմային։ Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա մասնավորապես ասել…
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է քաղծառայության համակարգին և քաղծառայողների աշխատավարձերի թեմային։
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա մասնավորապես ասել է․ "Պետք է պետական աշխատավարձերը գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին: Բարոյական կողմի վրա միանշանակ պետք է ուշադրություն դարձնել, սակայն եթե մենք իրապես ցանկանում ենք կայացնել մրցունակ պետական համակարգ, մենք պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաեւ պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին եւ մրցունակ դարձնենք, որպեսզի լավագույն կադրերը ինչ–որ մի փուլում չգնան մասնավոր սեկտոր":
Հարցին, թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ կառավարությունը մտածո՞ւմ է, Ավինյանը պատասխանեց. «Նման քննարկում չի եղել»:
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է կոմիտեի աշխատակիցներին տրված պարգևավճարների թեմայ...
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակն...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլի...