Փաշինյանը որոշել է ազատվել ՊԵԿ նախագահից․ Ով կլինի նոր թեկնածուն․ Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից ազատվել «Իմ քայլը» խմբակցության միջոցով: Նախօրեին Անանյանի և խմբակցության հանդիպումը Անանյանից ազատվելու միջոցառումների շրջանակում էր, որտեղ պատգամավորները իրենց դժգոհություններն են ներկայացրել ՊԵԿ գործունեությունից: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկանում է ՊԵԿ նախագահ նշանակել իր խորհրդական, «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանին: «Առաքելությունը» աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը, բայց համարում է, որ համարժեք փոխհատուցում չի ստացել: Հնարավոր է, որ Անանյանը ՊԵԿ նախագահի լավագույն թեկնածուն չէր, բայց Առաքելյանը այդ կառույցը կարճ ժամանակում կհասցնի վախճանի, տնտեսվարողներին ազատելով «հարկային» կոչվող երևույթից»,-գրում է թերթը: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ