Հասարակություն
Հերթը՝ Մանվել Գրիգորյանի աղջկա բիզնեսինն է․ Հրապարակ
Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ այժմ քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են կասեցնել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի աղջկա ընտանիքին պատկանող ավտոլվացման կետի…
Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ այժմ քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են կասեցնել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի աղջկա ընտանիքին պատկանող ավտոլվացման կետի գործունեությունը։
«Հրապարակ»-ը գրում է, որ ընտանիքի փաստաբանական խմբի անդամներից Հրանտ Կարապետյանն ասաց, որ իրենք դատարանի որոշում ունեն, որ արգելված է ավտոլվացման կետը քանդել․ « Իրենց ասելով՝ անօրինական գործունեություն են դադարեցնում, նման իրավասություն համայնքապետարանը չունի։ «Մոյկայի» գործունեությունն օրենքի շրջանակում աշխատում է՝ հարկային դաշտում»։
Փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասաց՝ ավտոլվացման կետը կառուցված է համայնքային սեփականության հիման վրա, և անօրինական ոչինչ չկա․ «Իրենք հայց են ներկայացրել դատարան, եւ մինչեւ դատական պրոցեսի ավարտը քանդման պրոցեսը կասեցվել է։ Մենք հիմա արգելափակում ենք, իրենց հետ խոսել ենք, ասել էին՝ 10 օրվա մեջ կապամոտնաժեն, հետո որոշակի աշխատանքներ արեցին, ապօրինի կերպով աշխատացնում են»։
Ըստ քաղաքապետի ավտոլվացման կետը պատկանում է Մանվել Գրիգորյանի աղջկա տեգրոջը՝ Սերոբ Պողոսյանին, սակայն խոսակցությունների համաձայն՝ այն իրականում Գրիգորյանի դստեր ամուսնունն է։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է կոմիտեի աշխատակիցներին տրված պարգևավճարների թեմայ...
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակն...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլի...