Հասարակություն
Համաներմամբ ազատված 581 անձից 30-ը կրկին հանցագործություն է կատարել. Արմեն Ղուկասյան
«ԱԺ-ի կողմից հայտարարված համաներումից հետո ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն այսօրվա դրությամբ` 1 ավազակություն, 28 գողություն, որից 10-ը՝ բնակարանային»,- այս մասին…
«ԱԺ-ի կողմից հայտարարված համաներումից հետո ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն այսօրվա դրությամբ` 1 ավազակություն, 28 գողություն, որից 10-ը՝ բնակարանային»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։
Անդրադառնալով կրկնահանցագործության և համաներման կապին` նա ասաց, որ նման հետազոտություն ոստիկանությունում արվել է 10 տարի առաջ, և արդյունքները ցույց են տալիս, որ համաներումից հետո հաջորդ տարին գրանցվում է հանցագործությունների աճ․ «Բայց դա չի նշանակում, որ այդ մարդասիրական քայլը, որ պետությունը անում է հանցագործների նկատմամբ, սխալ մոտեցում է։ Սա քրեական քաղաքականության մաս է կազմում և նման անձինք պետք է գտնվեն տեսադաշտում, պետք է լինեն հսկողության տակ, սակայն, ցավոք, այսօրվա գործող օրենսդրությունը դրա հնարավորությունը լիարժեք չի տալիս»,- ասաց Արմեն Ղուկասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է կոմիտեի աշխատակիցներին տրված պարգևավճարների թեմայ...
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակն...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլի...