Քաղաքականություն

Գժուկներ ջան մի շեղվեք, ոչխար պահեք.լրատվականի ղեկավարին կանչել են ԱԱԾԳժուկներ ջան մի շեղվեք, ոչխար պահեք.լրատվականի խմբագրին կանչել են ԱԱԾ

Գժուկներ ջան մի շեղվեք, ոչխար պահեք.լրատվականի ղեկավարին կանչել են ԱԱԾԳժուկներ ջան մի շեղվեք, ոչխար պահեք.լրատվականի խմբագրին կանչել են ԱԱԾ
«Բլոգնյուզ» լրատվական կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին կանչել են ԱԱԾ հարցաքննության։ Այս մասին Տեր-Նակալյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Մենք ապրում ենք Նոր Հայաստանում... ... որտեղ նախարարը կարծում է, որ հոգևորականը դպրոցում գործ չունի, իսկ տրանսվեստիտ ակիվիստը նախարարությունում` ունի... ... որտեղ ֆինանսական հանցագործության համար նստած հացադուլավորը մահանում ա բերդում, իսկ մարդասպան ահաբեկիչները վայելում են ազատության բերկրանքը ու բախտերն են փորձում ընտրություններում... որտեղ քաղաքի մեքենաների կեսը անֆառ ու անակումուկյատոր ա մնացել գողության զարթոնքից, իսկ ոստիկանությունը կրոնական թշնամանքի մասին հեքիաթներով է զբաղվում... որտեղ աղանդավորական կազմակերպության քմահաճույքով իրավապահ մարմինները ամենամեծ մեդիա միավորներին են բզբզում ու դա անում են օրինակ` այդ կազմակերպության անդամ հանդիսացող վարչապետի օգնականի միջոցով... Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն: Ես վաղը փաստաբանի հետ գնալու եմ ԱԱԾ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են ինձանից ուզում և ինչու են ինձանից ուզում: Գժուկներ ջան, դուք էլ մի շեղվեք ու ոչխար պահեք»,-գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250