Քաղաքականություն
Արարատ Միրզոյանի բնակարանը՝ հիպոթեքո՞վ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով:
Մեր հասարակության համար գուցե դեռևս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիպոթեքով: Քանի որ ԱԺ նախագահը դեռևս մամուլի քարտուղար չունի, այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա օգնականից՝ Վահան Կոստանյանից: Վերջինս նշեց, որ անձնական թեմաներին վերաբերող հարցերին չի կարող պատասխանել և առաջարկեց գրավոր դիմել ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն: Հարցումը երեկ ուղարկել ենք և պատասխանն ստանալուն պես անպայման կհրապարակենք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մեսրոպ Առաքելյան․ Տիգրանաշենի պատկանելությունը կասկածի տակ դնելը կարող է համարվել քրեական հանցագործություն
ԿԸՀ-ն ընդունում է, որ եղել են ընտրախախտումներ․ Արամ Վարդևանյան
Վահագն Հովակիմյանը չի կարող լինել անկախ և անաչառ. Արամ Վարդևարյան
5.0