Պատահարներ
Վրաերթ Գյումրիում․ հետիոտնը հիվանդանոցում մահացել է
Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արտյոմ Հարությունյանը Գյումրի քաղաքում՝ Տիգրան Մեծի փողոցում, իր վարած Mercedes մակնիշի 33 TՏ 637 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ՝ 79-ամյա Իզաբելա Ղարիբյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Գյումրիի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին։
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ և ըստ լրատվամիջոցի՝ նա նախկինում ոստիկանության ծառայող է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0