Պատահարներ
ՊՆ ծառայողի որդու ծննդյան «աչքալուսանքն» ավարտվել է դանակահարությամբ. մանրամասներ
SHAMSHYAN com-ը հայտնում է. հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց…
SHAMSHYAN com-ը հայտնում է. հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները: Վերջիններս պարզել են, որ վիրավորը 29-ամյա Վազգեն Սիմոնյանն է, ինչպես նաև պարզվել է, որ հունվարի 26-ին ժամը 18:00-ի սահմաններում վիրավորը իր եղբոր՝ 27-ամյա Վահե Սիմոնյանի հետ մեկնել են Վարդենիս քաղաք Վ. Համբարձումյան փողոցում գործող «Հրաշք Օջախ» ռեստորանային համալիր՝ իրենց ընկերոջ՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Պողոսյանի որդու լույս աշխարհ գալու առիթը նշելու: Որոշ ժամանակ անց անհիմն վիճաբանություն է սկսվել՝ մի կողմից վիրավորի սեղանակիցների, մյուս կողմից ՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Հայկ Համբարձումյանի միջև: Վիճաբանություն-ծեծկռտուքը շարունակվել է այնուհետև ռեստորանից դուրս՝ ռեստորանային համալիրի դիմաց, որի ժամանակ էլ Հ. Համբարձումյանը դանակով հարվածել է Վ. Սիմոնյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Վ. Սիմոնյանը նրա եղբայրը և նրա ընկերը՝ Դ. Պողոսյանը, ծառայում են ՀՀ ՊՆ զորամասում: Վարդենիսի ոստիկանությունը, Ռազամկան ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներն ու Վարդենիսի քննիչները ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հ. Համբարձումյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ նախկին պատգամավորին պատկանող ռեստորանային համալիրում. կա 1 զոհ, 8 վիրավոր
Այսօր գիշերը ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդ...
Աբովյանում կրակոցների գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է, տուժածներից 2-ը՝ ազգականները
բովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գ...
Խոշոր ավտովթարՙ Երևան - Աշտարակ ավտոճանապարհին BMW X5-ը շրջվել է
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապ...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հունվարի 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում...
Ավելին Պատահարներ բաժնից
Պակիստանի ծննդատներից մեկում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 նորածին
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք»
Ֆրանսիայի հարավում տորնադոն ավերածություններ է առաջացրել․ տուժել է 40 մարդ
5.0