Հասարակություն
«Վիվառո Գրուպ» բուքմեյքերական կետում ռումբի ահազանգը կեղծ է եղել
Հունվարի 27-ին, ժամը 21:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ‹‹Վիվառո Գրուպ›› բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված…
Հունվարի 27-ին, ժամը 21:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ‹‹Վիվառո Գրուպ›› բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը (մինչ ժամը 22:21-ը):
Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննում, ինչի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Նախագահ Արմեն Սարգսյանը հուզվել է զինծառայողներին և ծնողներին պարգևատրելիս
Հայաստանում այսօր տոնում են Բանակի օրը։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց 33 զինծառայողի, բայց նրանցից երեքի...
Մեկ անձը 5 անգամ 1 միլիոնի թաղման նպաստ է ստացել․ Բացահայտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայությո...
Պաշտոնյաներից ովքեր են ծառայել բանակում, ովքեր` ոչ
Armlur am-ը պարզել է, թե ներկայիս պաշտոնյաներից ովքեր են ծառայել, իսկ ովքեր չեն ծառայել զինված ուժերում: Եվ այսպես, ՀՀ վ...