Հասարակություն
Մարտական հերթապահության անձնակազմը պարգևատրվել է, ընդ որում՝ երկու անգամ․ Տոնոյան
Իհարկե, զինված ուժերի տրամադրվածության վրա դա ազդում է: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով պաշտպանության…
Իհարկե, զինված ուժերի տրամադրվածության վրա դա ազդում է: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն պնդմանը, որ մասնավորապես, Մարտի 1»-ի գործի վերաբերյալ հրապարակումները հարվածում են բանակին:
«Բայց ինչպես ասացի՝ մենք հաղթահարում ենք եւ անում ենք առավել քան»,-ընդգծեց Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած պարգևատրումներին, նախարար Տոնոյանը հայտնեց, որ նախորդ տարի իրենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ են տրամադրել պարգեւավճարների համար. «Դրանք գոյացել են խնայողություններից, որոնք չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին որպես հավելավճար: Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին: Ընդ որում, եթե չեմ սխալվում երկու անգամ»:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Նախագահ Արմեն Սարգսյանը հուզվել է զինծառայողներին և ծնողներին պարգևատրելիս
Հայաստանում այսօր տոնում են Բանակի օրը։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց 33 զինծառայողի, բայց նրանցից երեքի...
Մեկ անձը 5 անգամ 1 միլիոնի թաղման նպաստ է ստացել․ Բացահայտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայությո...
Պաշտոնյաներից ովքեր են ծառայել բանակում, ովքեր` ոչ
Armlur am-ը պարզել է, թե ներկայիս պաշտոնյաներից ովքեր են ծառայել, իսկ ովքեր չեն ծառայել զինված ուժերում: Եվ այսպես, ՀՀ վ...