Հասարակություն
Եկատերինբուրգում հայ երիտասարդը այրվող տանից 3 երեխայի է փրկել
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից դուրս է բերել 3 երեխայի. հայտնում է Русарминфо-ն:
Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սվերդլովսկի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայության` Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան մոտով և նկատել է հրդեհը: Նա կանգ է առել և գնացել այրվող տան ուղղությամբ: Տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում, նա շտապել է ներս և դուրս բերել երկու 12-ամյա աղջիկների ու 10-ամյա տղայի: Երեխաները չեն տուժել:
Հաղորդվում է, որ ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը կպարգևատրվի:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը 100-անոց է անվանում քաղքացիներին
ՀՀ ՊՆ-ն արձագանքել է «Ուժեղ Հայաստան»-ի անդամի աղմկահարույց հայտարարությանը
Փոփոխություն կրթության ոլորտում. կնվազի ավագ դպրոցում ծանրաբեռնվածությունը
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
4.9