Այլ

Բագրատաշենի մաքսակետը երկկողմանի փակ է. ապրանք ներկրողներն օրենքի փոփոխություն են պահանջում

Բագրատաշենի մաքսակետը երկկողմանի փակ է. ապրանք ներկրողներն օրենքի փոփոխություն են պահանջում
Բագրատաշենի մաքսակետի ելքումուտքը Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողների կողմից փակվել է։ Այս մասին Tert-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, ով այս պահին գտնվում է ակցիայի վայրում։ «Խայտառակ վիճակ է, խցանումներ են, տրանսպորտը կաթվածահար վիճակում է։ Երթևեկությունը երկկողմանի փակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն օրենքի փոփոխություն են պահանջում։ Պարանյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցները 50-60 տրանսպորտային միջոց են կայանել ու փակել ճանապարհը։ «Ոստկանությունն է այստեղ, բայց չի կարողանում բացել ճանապարհը, քիչ առաջ էլ կռիվ, քաշքշուք էր։ Առայժմ կոնկրետ բան չկա, չգիտեմ՝ ինչ կլինի»,- ընդգծեց Արայիկ Պարանյանը։ Այրում համայնքի ղեկավարը հավելեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը չի փոխվել՝ նրանք փակել էին Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը՝ ի նշան բողոքի, որ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքի նախագիծ, որի հետևանքով առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման չեն կարողանում 25 կգ-ից ավել ապրանք ներմուծել: Հիշեցնենք, որ այս ճանապարհն առաջին անգամ չէ նույն պահանջով փակվում։ Նշենք, որ ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել առ այն, որ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250