Քաղաքականություն
Նախագահի աշխատակազմն արձագանքել է Մհեր Ենոքյանի ներման խնդրին
Gohar Vardanyan
1 րոպե
619 դիտում
Հանրապետության նախագահի աշխատակազմն արձագանքել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման թեմային:
«Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև՝ 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, և ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակի և դիմումի մասին զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին:
«Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որից հետո վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն»,- գրված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մինչ այս պահը Հանրապետության նախագահը բարձրացված հարցի վերաբերյալ որևէ առաջարկություն վարչապետից չի ստացել:
«Այս մասին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղյակ է պահել նաև Ելենա Աղաջանովին՝ նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում», -ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, 22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրելով իրեն ընդունել՝ որպես «սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ»:
Նշենք, որ Միխայիլ Աղաջանովը բաց նամակ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
470
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
282
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար
1 րոպե
990
Թրամփն Իրանից անվերապահ կապիտուլյացիա է պահանջել
1 րոպե
384
Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
1 րոպե
292
Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին
1 րոպե
2,074