Պատահարներ
Մանվել Գրիգորյանը 3 մլն դրամի պահանջով դիմել է դատարան․ արժանապատվությանը վնաս են հասցրել
Gohar Vardanyan
470 դիտում
Կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մաքսինֆո» լրատվամիջոցի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ղոնյանը:
«Հայցադիմումով 3 մլն դրամի փոխհատուցման պահանջ է դրված, հետագայում այդ գումարը փոխանցվելու է մանկատներից մեկին, խնդիրը գումարը չէ, այլ այն, որ պատվին, արժանապատվությանը վնասող անպատասխանատու հայտարարությունները պակասեն»,-շեշտել է նա:
Կարեն Ղոնյանը չի բացառել , որ հետագայում այլ հրապարկումների հետ կապված ևս կարող են դիմել դատարան:
Լրատվամիջոցի հետ զրույցում փաստաբանը նշել է, որ «Մաքսինֆո»-ն «Առևտուր թուրքերի հետ․Մանվել Գրիգորյանի մասին ևս մեկ աղմկահարույց բացահայտում» վերնագրով նյութ է հրապարկել, որում նշված է եղել, որ Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար:
Նշված հոդվածում Անահիտ Մնացականյանը նշում է.
«Ամուսինս՝ Կարեն Զարբաբյանը, այդ տարի նշանակվել էր Սիսիանի ներքին գործերի բաժնի պետ և միաժամանակ հանդիսանում էր Սիսիանի շրջանի պարետ: 1991-1992 թվականն էր, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածը և շատ կարևոր նշանակություն ուներ սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանումը: Մի քանի օրվա ընթացքում սահմանին հարող ադրբեջանական բնակավայրերից թուրք ավազակախմբերը ներխուժել էին Սիսիանի սահմանամերձ գյուղեր և գողացել անասուններ:
Գողացված անասուններին հետ բերելու նպատակով Կարենի ղեկավարությամբ 3 օր Սիսիանի բարձրադիր սարերից կատարվում էին հետախուզական աշխատանքներ, 3 օր շարունակ Սիսիանի ցրտաշունչ քամիների տակ մեր օպերատիվ ջոկատը, իրականացնելով ռազմական գործողություններ, Ադրբեջանի տարածքից բռնագրավեցին 1500 գլուխ ոչխար:
Այդ մասին Կարենը տեղեկացրեց Վազգեն Սարգսյանին, և նրա անմիջական ցուցումով այդ 1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին: Կարենի կողմից խստիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որպեսզի որևէ բնակիչ չհամարձակվի գեթ 1 հատ ոչխար վերցնի այդ հոտից, նույնիսկ գործողությունները իրականացնող օպերատիվ ջոկատը մի կուշտ փորով հաց ուտելու համար չհամարձակվեց խախտել Կարենի հրամանը:
1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին, որոշ ժամանակ անց ստացվեց տեղեկություն, որ այդ 1500 գլուխ ոչխարը վաճառվել է թուրքերին»:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,075
Ավիավթարՙ Իտալիա - Ֆրանսիա սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Gohar Vardanyan
757
ՀՐԱՏԱՊ. Ռումբի ահազանգՙ «Կովկաս» ռեստորանում
Gohar Vardanyan
726
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոռու մարզում երեկ բռնկված խոշոր հրդեհը առավոտյան մեկուսացվել է
Gohar Vardanyan
664
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
367
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
515
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
277
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
168