Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոռու մարզում երեկ բռնկված խոշոր հրդեհը առավոտյան մեկուսացվել է
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել…
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 հրշեջ-փրկարար, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15 աշխատակից, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 5 աշխատակից և Վահագնաձոր գյուղի բնակիչներ:
Դեպքի վայրում են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Հունվարի 25-ին, ժամը 08:00-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 09:30-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
Ավիավթարՙ Իտալիա - Ֆրանսիա սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին ուղղաթիռ և թեթև ինքնաթիռ են բախվել, ինչի հետևանքով 5 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է...
ՀՐԱՏԱՊ. Ռումբի ահազանգՙ «Կովկաս» ռեստորանում
Հունվարի 25-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պտտահողմ Անթալիայում․կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Անթալիա քաղաքում պտտահողմ է մոլեգնել, որի հետևանքով կա 2 զոհ, 15 վիրավոր և 1 անհայտ կորած: «Էրմենիհաբեր»-ի փոխ...