Հասարակություն
Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը
Այսօր կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը: Խորհրդի նախագահի պաշտոնում Խորհրդի անդամներն առաջադրեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի…
Այսօր կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը:
Խորհրդի նախագահի պաշտոնում Խորհրդի անդամներն առաջադրեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվեց ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղարի պաշտնում, անդամների առաջադրմամբ, ընտրվեց ուսանող՝ ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Անժելա Գաբրիելյանը:
Խորհրդի նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց պատասխանատու պաշտոնում իրեն ընտրելու համար և անդամաներին ներկայացնելով իր կենսագրությունն ու գիտամանկավարժական գործունեությունը՝ փաստեց, որ ինքն էլ կրում է Մանկավարժական համալսարանի կնիքը՝ բուհի շրջանավարտն է:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխա...
Որքան պարգևավճար են ստացել ոստիկանության պետն ու տեղակալները
Ոստիկանության պետը, 1-ին տեղակալն ու տեղակալները (նշենք, որ ոստիկանապետն ունի հինգ տեղակալ, այդ թվում նաև առաջին տեղակալ...
Մանրամասներՙ «Կովկաս» ռեստորանում ռումբի ահազանգի մասին
Հունվարի 25-ին, ժամը 21:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային հա...