Հասարակություն
Որքան պարգևավճար են ստացել ոստիկանության պետն ու տեղակալները
Ոստիկանության պետը, 1-ին տեղակալն ու տեղակալները (նշենք, որ ոստիկանապետն ունի հինգ տեղակալ, այդ թվում նաև առաջին տեղակալը) ստացել են 628 հզր դրամ պարգևավճար (հարկերի գանձումով ՝ 560 հզր դրամ)…
Ոստիկանության պետը, 1-ին տեղակալն ու տեղակալները (նշենք, որ ոստիկանապետն ունի հինգ տեղակալ, այդ թվում նաև առաջին տեղակալը) ստացել են 628 հզր դրամ պարգևավճար (հարկերի գանձումով ՝ 560 հզր դրամ), գլխավոր խումբը՝ վարչության պետերը՝ 391 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 289 հզր դրամ, ավագ խումբը պարգևատրվել է 311 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 231 հզր դրամ, միջին խումբ ՀԿՀ ավագ օպերլիազորները, ավագ օպերլիազոր, օպերլիազորները պարգևատրվել են 234 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 176 հզր դրամ, ոստիկանության զորքերը պարգևատրվել են 121 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 93 հզր դրամ, սպաները՝ 239 հազար, զուտ չափը՝ 179 հզր դրամ:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: ՀՀ ոստիկանությունից հարցմանն ի պատասխանն հայտնել են, որ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության համակարգում զինվորական և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը սահմանված են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով: ՀՀ ոստիկանության ծառայողը հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:
Ոստիկանության այդ ծառայողները պարգևատրվում են աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ:
Ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի հիմնական պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները հաստատված են ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման 1-ին և 2-րդ հավելվածներով:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ծառայողները (աշխատողները) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար (բացառությամբ արդեն իսկ 3 անգամ պարգևատրվածների, տույժեր ունեցողների, կադրերի ռեզերվում գրանցվածների, լիազորությունները ժամանակավորապես կասեցվածների և այլն ) պարգևատրվել են մեկ պաշտոնային դրույքաչափով:
Այդ նպատակով ծախսվել է 1մլն 834 մլն դրամ՝ ներառյալ ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1432-Ն որոշմամբ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի տնտեսված միջոցներից հատկացված 1 մլն. դրամը:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխա...
Մանրամասներՙ «Կովկաս» ռեստորանում ռումբի ահազանգի մասին
Հունվարի 25-ին, ժամը 21:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային հա...
Զգուշացեք «միջնորդ» վարկային կազմակերպություններից․ մանրամասնում է Մանե Թանդիլյանը
ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գ...