Քաղաքականություն
Խաչատուր Սուքիասյանը մտադիր է մտնել նավթամթերքի շուկա. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Նավթամթերքի ներմուծման շուկայում առաջիկայում հնարավոր է նոր ընկերություն հայտնվի: ՍԻԼ ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը նավթամթերքի պահեստարան է կառուցում և մտադիր է այն ավարտելուց հետո մտնել նավթամթերքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առևտրի շուկա:
Բենզինի և դիզվառելիքի վերջին էժանացումները կարող են կապված լինել հենց այս հանգամանքի հետ. վառելիքի շուկայի խաղացողներն ուզում են Սուքիասյանին հասկացնել, որ այս ոլորտում եկամուտները այնքան էլ մեծ չեն, և ներդրումները չեն կարող բերել սպասված արդյունքը»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը հրապարակել է ընտրախախտումների ուշագրավ վիճակագրությունը
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
5.0