Պատահարներ
Հափշտակել են Հաղարծինի եկեղեցու գավիթում գտնվող գանձանակի մեջ եղած գումարը
Հունվարի 24-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել Մայր Աթոռի Հաղարծին վանական համալիրի վանահայր Տեր-Արիստակես վարդապետ Այվազյանը եւ հայտնել, որ հունվարի 23-ին, ժամը 20։00-ից մինչեւ հունվարի 24-ի 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք նշված վանական համալիրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու խորանի արեւմտյան կողմի պատուհանի ապակին կոտրել եւ ներս են մտել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վանահայրը ոստիկաններին հայտնել է, որ մտնելով ներս՝ կոտրել են գավիթում գտնվող գանձանակի փականը եւ այնտեղից հափշտակել քաղաքացիների կողմից հանգանակված գումարը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0