Քաղաքականություն
Ես չեմ կարող բանակցել Արցախի անունից․վարչապետը հստակեցրել է
Gohar Vardanyan
390 դիտում
Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին։ Այս մասին այսօր Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու հարցին։
«Նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ, նրանք ընտրում են իրե՛նց նախագահին, ունեն իրե՛նց կառավարությունը, իրե՛նց խորհրդարանը։ Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից, և ամեն ինչ այդպես էլ կատարվում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ինքը չի կարող բացահայտել Ալիևի հետ իր զրույցների ամբողջ բովանդակությունը, քանի որ դա էթիկապես ճիշտ չէ, բայց ընդհանուր գծերով խոսակցությունների թեմաները հրապարակվում են, և այդ խոսակցությունների բովանդակությունը համապատասխանում է իր՝ վարչապետի հրապարակային հայտարարություններին։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
470
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
282
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար
1 րոպե
990
Թրամփն Իրանից անվերապահ կապիտուլյացիա է պահանջել
1 րոպե
384
Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
1 րոպե
293
Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին
1 րոպե
2,076