Պատահարներ
Ձյուն ՀՀ որոշ ավտոճանապարհներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0