Քաղաքականություն
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ հայտարարությամբ է հանդես եկել». Գագիկ Համբարյան
Gohar Vardanyan
1 րոպե
644 դիտում
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին՝ հիստերիայի պատճառ Բաքվում. հունվարի 20-ին Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանի Բուղաշեն գյուղում տեղի էր ունեցել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը, որին մասնակցել էին զոհվածի ընտանիքի անդամները, բազմաթիվ համագյուղացիներ, ինչպես նաև Ախալքալաքի սակրեբուլոյի անդամ Սամվել Պետրոսյանը...
Այսօր արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ հայտարարությամբ է հանդես եկել, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն, որից թուրք-ազերիները պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել և վերացնել կիսանդրին... Բաքվում դժգոհել են, որ Միքայել Ավագյանի կիանսդրին կխանգարի վրաց-ադրբեջանական հարաբերություններին...
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ նույն հարցի շուրջ Վրաստանի ԱԳՆ-ին իր բողոքի նոտան է հղել նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը... Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ Ադրբեջանը բացահայտ խառնվում է հարևան Վրաստանի ներքին գործերին և թելադրում պշատոնական Թբիլիսիին, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն պետք է վերջինս վարի...
Հետաքրքիր է, որ հայ ազգին բազում վնասներ տված Ադրբեջանի նախկին բռնապետ Հեյդար Ալիևի հուշարձանի և նրան անունով կոչված պուրակի Թբիլիսիում բացման առումով որևէ անգամ Հայաստանի իշխանությունները դժգոհություն չեն հայտնել վրացիներին...
Պշատոնական Բաքվի հիստերիկ պահանջները Թբիլիսիից՝ քանդել Միքայել Ավագյանի կիսանդրին Բուղաշենում՝ Վրաստանի հայաբնակ Ջավախքի գյուղերից մեկում, կարող է մեծ խնդիրների պատճառ դառնալ և սրել իրավիճակը Վրաստանում... Ադրբեջանամետ վայրահաչությամբ արդեն հանդես են եկել ընդդիմադիր որոշ վրացի գործիչներ... Օրինակ՝ Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլին, ով քննադատել է Վրաստանի իշխանություններին, ովքեր թույլ են տվել, որ Ավագյանի կիսանդրին տեղադրվի Բուղաշենում, ինչպես նաև որոշ պաշտոնյաների մասնակցությունը դրա բացման արարողությանը... Իսկ պաշտոնական Թբիլիսին դեռ լռում է...»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
470
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
282
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար
1 րոպե
990
Թրամփն Իրանից անվերապահ կապիտուլյացիա է պահանջել
1 րոպե
384
Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
1 րոպե
292
Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին
1 րոպե
2,074