Քաղաքականություն
Ով է տնօրինում «Գոլդեն փելես» հյուրանոցը. պարզաբանում
Առայժմ «Գոլդեն փելես» հյուրանոցը տնօրինում է Արմեն Ավետիսյանը, կառավարության որոշում դեռ չկա գույքը պետությանը հանձնելու և ընդունելու մասին, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Այն տեղեկությունները, թե հյուրանոցը ղեկավարում է Սասուն Միքայելյանի որդին, իրականությանը չեն համապատասխանում։
Առայժմ քնարկվում են ընթացակարգերը, որովհետև բավական մեծ ծավալի գույք է: Նախ՝ պետք է գույքագրվի, գնահատվի: Որոշակի հարցեր կան օրենսդրական, «Գոլդեն Փելեսը» ՍՊԸ է, և ՍՊԸ-ն իր կապիտալի մի մասն է միայն նվիրում, և որոշակի հարցեր կան, որ ՍՊԸ-ն կարող է հետագայում հետ վերցնել իր բաժինը: Պետք է գտնել օրենսդրական մեխանիզմները, որպեսզի հետագայում խնդիրներ չծագեն»,- ասել է պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լոլիկի գները նվազել են. Պապոյանը խոսում է հետևանքների մասին
Փաշինյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր ունենալու մասին հարցին
Փաշինյանը՝ Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
5.0