Քաղաքականություն
Նիկո՛լ, եղբա՛յր ջան, սա, մեղմ ասած խայտառակություն է. Նորայր Նորիկյան
Gohar Vardanyan
907 դիտում
Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սաբոտաժն աստիճանաբար դառնում է Նիկոլի իշխանության թիվ մեկ թշնամին:
Անգամ եթե աշխատավարձի, լրավճարի և պարգևատրման հանրագումարը ՊԵԿ համակարգում 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա կտրվածքով կազմել է 9 միլիոն ՀՀ դրամ, այսպիսի իրականության պայմաններում դժվար կլինի ընդամենը 30000 ՀՀ դրամ ստացող թոշակառուին բացատրել, որ իր ապրած երկրում կան պաշտոնյաներ, ովքեր մեկ կամ երկու ամսվա ընթացքում ստանում են իր 25 տարվա թոշակի չափ գումար:
Նիկո՛լ, եղբա՛յր ջան, սա, մեղմ ասած, խայտառակություն է:
Այլ տարբերակ չկա քեզ տեղեկացնելու, բայց գնալով համոզվում եմ, որ պետական համակարգում անձամբ քո նկատմամբ իրականացվում է սաբոտաժ:
Հասկանում եմ, որ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի խնդիր ունենք, նրանց պարգևատրման խնդիր ունենք, բայց պարգևավճարների այս շքերթի արձագանքներից պետք է հետևություն անել և շատ արագ:
Բացի այդ, ժամանա՛կ գտիր և ուշադի՛ր վերլուծիր իրավապահ համակարգի աշխատանքներն ու դրանց վերաբերյալ հայտնի գործերով շահագրգիռ անձանց դիրքորոշումներն ու գնահատականները:
Կասկած չունենա՛ս, որ գեներալ Մանվելի, Մարտի 1-ի, Ռոբերտ Քոչարյանի գործերի ընթացիկ «պռավալներ» և առհասարակ, հասարակական հնչեղություն ունեցող բոլոր գործերի համար վաղը քեզանից են պատասխան պահանջելու, միայն քեզանից: Իսկ այսօրվա քեզ «Չեստ» տվողներից և «Շե՛ֆ, ամեն ինչ լավ է» ասողներից շատերը, ինձանից լավ գիտես, թե որտեղ կլինեն...
Շատ արագ է պետք վերացնել այս սաբոտաժը:
Եղբա՛յր, Դու երկար ժամանակ չունես…»:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
256
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
1 րոպե
289
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմի 15-րդ օրը. ԱՄՆ-Իսրայել-Իրան հրթիռակոծություններ, նավթը կտրուկ թանկանում է
1 րոպե
10
Մեզ Ուկրաինայի օգնությունը պետք չէ. Թրամփ
1 րոպե
375
Թրամփը ճնշում է Կուբային. ԶԼՄ
1 րոպե
239
Թրամփը խոսել է Իրանի նոր ընտրված գերագույն առաջնորդի մասին
1 րոպե
631