Հասարակություն
Հայկական դիպլոմներով բժիշկներն այլևս Իսրայելում չեն աշխատի
Մոտ ժամանակներում Իսրայելում անվավեր կհամարվեն ՌԴ-ում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Հայաստանում, հետխորհրդային մյուս երկրներում (բացառությամբ Բալթյան երկրների) ստացած բժշկական դիպլոմները…
Մոտ ժամանակներում Իսրայելում անվավեր կհամարվեն ՌԴ-ում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Հայաստանում, հետխորհրդային մյուս երկրներում (բացառությամբ Բալթյան երկրների) ստացած բժշկական դիպլոմները: Այս մասին տեղեկացնում է vesty պարբերականըՙ շարունակելով, որ չեն ընդունվի նաև Արևելյան Եվրոպայի (Ռումինիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և այլն) երկրների բժշկական վկայականները:
Ըստ նոր կարգի՝ որակավորման քննություններ հանձնելու իրավունք կունենան միայն այն բժիշկները, որոնք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրներում են ստացել բժշկական կրթություն, կամ եթե որոկավորման դասընթացներ են անցել այնպիսի հաստատություններում, որոնք ունեն Բժշկական կրթության համաշխարհային դաշնության (World Federation for Medical Education-WFME) հավաստագրեր:
Առողջապահության համակարգում առկա այս խստացումները պայմանավորված են անցյալ տարի տեղի ունեցած սկանդալով, երբ Հայաստանի մի շարք բժշկական և դեղագործական բուհերի պատասխանատուներ մեղադրվեցին կեղծ դիպլոմներ հանձնելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Երևանում կկառուցվի մետրոյի 2 կայարան և ճոպանուղի. Արթուր Մեսչյան
Նախատեսվում է Երեւանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի գլխա...
Այլևս ձայնդ եթերում չպետք է լսվի. Պետրոս Ղազարյանը կրճատել է Հանրայինի հին լրագրողներից 2-ին
Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Ղազարյանը հունվարի 11-ին կրճատել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզում նկատել են ռուսական տանկերի տեղաշարժ
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հայրապետյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբ...