«Ժամանակ». Մարզպետների պարգեւատրումը հրահանգավորված էր կառավարությունից
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարզպետների կողմից իրենց եւ մարզպետարանների աշխատակիցներին պարգեւատրելը հրահանգավորված է եղել կառավարությունից եւ անմիջականորեն կապված է խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած բարձր արդյունքների հետ:
Մարզպետները եւ մարզպետարանների ենթակայության տակ գտնվող կառույցները ակտիվորեն ներգրավված էին ընտրական գործընթացներում, եւ իշխանությունը պետական բյուջեից կատարված պարգեւատրումներով ցույց տվեց, որ ոչ մի ծառայություն առանց վարձատրության չի մնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում