Զգուշացում վարորդներին՝ ավտոճանապարհներին մերկասառույց է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է․ «Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Աբովյան- Չարենցավան և Դիլիջանի տարածաշրջանի (Հաղարծին վանական համալիրի հատված) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...
ՀէՑ-ը հոսանքազրկված հասցեների վերաբերյալ հայտարարություն է արել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.«Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխի...
Խոշոր հրդեհ՝ Եղեգնաձորում․ չորս մարտական հաշվարկ դեպքի վայր է մեկնել
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստաց...