Հասարակություն
ՍԴ դատավորին զանգահարած մարդը մահացել է. Արմեն Գևորգյանի մեղադրանքի հիմքում ապացույց չկա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Միգուցե ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նման վերաքննիչը ևս նրան չկալանավորի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` առաջին ատյանի դատարանում էլ միջնորդությունը քննելիս պարզվել է, որ Գևորգյանին
առաջադրված մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապացույց, որ նա, օրինակ,
կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է արդարադատության իրականացմանը:
Ընդամենը մեկ անձի ցուցմունք կա Արմեն Գեւորգյանի դեմ, և այդ անձը հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն է, որն այլ պաշտոնյաների դեմ ևս բողոքներ է ներկայացրել՝ մեղադրելով իրենից կաշառք վերցնելու համար: Նաև ասվել է, որ «Վիքիլիքսի» հրապարակումով մարդ չեն դատում, պետք է լինի ապացույց, որ ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ Գեւորգյանը ճնշումներ է գործադրել: Ի դեպ, Պողոսյանին զանգահարած անձն էլ, ըստ մեր տեղեկությունների, մահացել է»:
Մանրամասներըՙ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մեքենայով մինչև 12 տարեկան երեխա տեղափոխելիս քարսիթների օգտագործումը պարտադիր է. նախագիծ
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ նախագիծ,...
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել
Հայկական ժամանակի ունեցած տեղեկություններով՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը դիմել է Շտապ օգնության...