Հայ պլաստիկ վիրաբույժին 6 տարվա ազատազրկում է սպառնում
ՀՀ քաղաքացի, պլաստիկ վիրաբույժ, 3 փոքր երեխաների հայր Գևորգ Ստեփանյանի նկատմամբ մոսկովյան մասնավոր կլինիկաներից մեկում անհաջող կատարած քթի պլաստիկ վիրահատությունից հետո հարուցվել է քրեական գործ, նա 3 ամիս է՝ «Բուտիրյան» բանտում է,- գրում է Hraparak.am-ը։ Մոսկովյան Բասմանի դատարանի ընդունված որոշումների արդյունքում՝ նա հայտնվել է քավության նոխազի դերում։ Գևորգի, ինչպեսև այս գործող անցնող ևս 2 բժշկի նկատմամբ, Ռուսաստանում հարուցված է քրեական գործ՝ մոսկովյան մասնավոր կլինիկայում քթի վիրահատության ենթարկված Կարոլինա Սարգսյանի առողջությանը, անզգուշությամբ վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով։ Գևորգ Ստեփանյանի հարազատների ու շահերի պաշտպան Դանա Շմիտովան լրատվամիջոցի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Գևորգն անմեղ է, իսկ բժշկական սխալը թույլ են տվել նույն կլինիկայի գլխավոր բժիշկ Գյուլնարա Շախն ու անեսթեզիոլոգ Խիտրովը։ «Գևորգը նոյեմբերի 12-ին բարեհաջող վիրահատել է Կարոլինային, սակայն կլինիկայում զբաղվել են ինքնաբուժությամբ, չեն պահպանել ընթացակարգերը և անեսթեզիոլոգն ու բուժհիմնարկի ղեկավար Գյուլնարա Շախը ինչ-ինչ պատճառով աղջկան (վիրահատված Կարոլինա Սարգսյանին) տվել են ֆենոզեպան, միգուցե այն պատճառով, որ աղջիկը մնա կլինիկայում և շարունակի բուժումը, և դրա դիմաց փող ստանան հիվանդից։ Եվ քանի որ աղջիկը շատ ցածր քաշ է ունեցել, ֆենսոզեպանի 2 միլիգրամանոց 4 դեղահաբը նրա համար հանդիսացել է «ձիու չափաբաժին», սա չէր կարելի անել։ Աղջիկը հաջորդ օրը իրեն շատ թույլ է զգացել, բայց հիվանդանոցը, չնայած դրան, նրան դուրս է գրել»։ Կարոլինան վիրահատությունից 3 օր անց՝ նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան «Քվինկեի այտուցով» (դեղամիջոցների նկատմամբ ալերգիկ ռեակցիա) տեղափոխվել էր մոսկովյան այլ կիլինիկայի վերակենդանացման բաժանմունք, որտեղ, փառք Աստծո, նրա կյանքը փրկել էին։ Հայկական ու ռուսական մամուլում այս մասին գրվել էր։ Գևորգի շահերի պաշտպանը պնդում է, որ վիրահատության պատճառով նա չէր կարող գրեթե 4 օր հետո ալերգիկ ռեակցիայով տեղափոխվել հիվանդանոց։ ՀՀ քաղաքացուն և հայազգի բժշկին սպառնում է 6 տարվա ազատազրկում։ Նրա մեղադրանքը խստացնում է այն հանգամանքը, որ նա, իբր վիրահատությունն անելու ժամանակ բժշկական լիցենզիա չի ունեցել։ Մինչդեռ, Դանա Շմիտովոն պարզաբանում է․ «Ունեցել է, այն վիրահատության պահին եղել է «ժամկետանց», ինչի մասին կլինիկայի ղեկավարությունը նրան չի զգուշացրել»։ «Ստեփանյանը ունեցել է վիրահատության լիցենզիա, կլինիկան, որի հետ ստորագրել էր պայմանագիր, նման վիրահատություն անցկացնելու լիզենզիա նույնպես ունեցել է, բայց պարզվում է տիկին Շախի բուժհիմնարկի լիզենզիան մայիսի՞ն, թե հունիսին հետ էին կանչել, իսկ նա այս մասին տեղեկացրած չի եղել իր և ոչ մի աշխատակցի։ Եվ բոլոր աշխատողները աշխատել են աշխատանքային պայմանագրով՝ չիմանալով լիզենզիայի դադարեցման մասին։ Այսինքն՝ Գևորգը հանդիսացել է այդ կլինիկայի վարձու աշխատող»,- պարզաբանեց փաստաբանը։ Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:

Պատահարներ