Հասարակություն
Նախկին դատապարտյալը 14-ամյա դեռահասին փողոցային առևտրի է դրդել. Քաղաքապետարան
Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանում եւ մի շարք հարցեր քննարկել։ Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու և երևույթը վերացնելու նպատակով…
Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանում եւ մի շարք հարցեր քննարկել։
Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու և երևույթը վերացնելու նպատակով սահմանվել է երեկոյան հերթապահություն: Առաջին արդյունքը գրանցվել է հունվարի 16-ին. Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, որը փողոցային առևտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Նշվել է, որ ոլորտի պատասխանատուները հանդիպել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիների հետ, քննարկել և առաջարկել խնդրի լուծման տարբերակներ:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը և հիշեցրել, որ մայրաքաղաքում չկան բացառություններ ու արտոնյալներ և, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:
Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ տևական ժամանակ բացատրական աշխատանքներից հետո 2 հասցեներում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 12/4 (համայնքին պատկանող հողատարածքում կառուցված քարե ինքնակամ շինությունն օգտագործվել է որպես հավաբուն) և Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 2/4 շենքի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությունները քաղաքացիների իսկ ուժերով քանդվում են:
Քաղաքապետը, դիմելով վարչական շրջանների ղեկավարներին, նկատել է, որ այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն: Իսկ այն աշխատակիցները, որոնք թերանում են, պետք է փոխարինվեն:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մեքենայով մինչև 12 տարեկան երեխա տեղափոխելիս քարսիթների օգտագործումը պարտադիր է. նախագիծ
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ նախագիծ,...
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել
Հայկական ժամանակի ունեցած տեղեկություններով՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը դիմել է Շտապ օգնության...