Պատահարներ
Դատապարտյալը բանտախցում վայր է ընկել մահճակալի երկրորդ հարկից ու մահացել
Հունվարի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 18։15-ի սահմանում 37-ամյա դատապարտյալ Սահակ Սահակյանին քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են 79-րդ խցում մահացած։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Ըստ նախնական տեղեկության՝ Սահակյանը նշված խցի երկհարկանի մահճակալի վրայից ինքնազգացողության վատացման պատճառով վայր է ընկել փայտյա պահարանի վրա, որից հետո՝ հատակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ըստ աղբյուրի՝ Սահակյանը դատապարտված է եղել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին կետի, 258 հոդ. 3-րդ մասի 4-րդ կետի, և 188 հոդ. 1-ին մասի հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Հնդիկները Գյումրիում կեղծ փողե՞ր են տպել
Սկանդալ Երեւանում. Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ողբերգական ավտովթար․ կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են երեխաների կյանքի համար
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0