Պատահարներ
Երևանում թալանել են նախկին ոստիկանապետի դեմ ցուցմունք տված նախկին ոստիկանին
Gohar Vardanyan
536 դիտում
Այսօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 31-ամյա Վահե Հովակիմյանը և հայտնել, որ իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում թողել է Երևանում՝ ժողովրդին հայտնի «ՏԷՑ-ի կռուգում» և հեռացել: Այնուհետև վերադարձել ու նշված ավտոմեքենայով եկել է տուն՝ Արտաշատ, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայից գողացել են փաստաթղթերը և գումար:
Shamshyan.com-ը հաղորդում է, որ ոստիկանները պարզել են, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վ. Հովակիմյանը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում, չգործող «Նաիրիտ» գործարանի մոտակայքում թողել է խափանված Opel Corsa մակնիշի ավտոմեքենան և ժամը 22:00-ի սահմաններում նշված ավտոմեքենան վերանորոգել է և առանց որևէ տեղ կայանելու վերադարձել է տուն, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայից անհայտացել է իր անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի սեփականության վկայականը, բանկային քարտերը և 500 ԱՄՆ դոլար: Գ. Շամշյանի տեղեկություններով, քանի որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական տարածքում, Արտաշատի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Հովակիմյանը ոստիկանության նախկին սպա է, նրա հայրը Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն է, ով վերջերս հանցագործություն կատարելու մեջ մեղադրել էր ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ում դեմ բողոք էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նախկին մարզպետի նախկին ոստիկան տղայի ավտոմեքենան թալանողին կամ թալանողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,075
Հնդիկները Գյումրիում կեղծ փողե՞ր են տպել
Gohar Vardanyan
1 րոպե
4,414
Սկանդալ Երեւանում. Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը
Gohar Vardanyan
1,755
ՁԵրբակալված տնօրենը Մանվել Գրիգորյանի սանիկն է
Gohar Vardanyan
1 րոպե
1,632
Ավելին Պատահարներ բաժնից
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
263
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
250
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
158
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
228