Հասարակություն
Տիկնիկայինի աշխատակիցները դժգոհ են թատրոնի տնօրենից. դատի են տալու
Երևանի պետական տիկնիկային թատրոնի որոշ աշխատակիցներ բողոքում են, որ թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, և իրենք բացի իրենց աշխատանքից կատարում են նաև հաստիքի հետ կապ…
Երևանի պետական տիկնիկային թատրոնի որոշ աշխատակիցներ բողոքում են, որ թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, և իրենք բացի իրենց աշխատանքից կատարում են նաև հաստիքի հետ կապ չունեցող այլ աշխատանքներ, գրում է News.am-ը:
Աշխատակիցները նշում են, որ տնօրենի հետ խնդիրներ ունեն դեռ վաղուց, պարզապես այսքան ժամանակ չեն բարձրաձայնել: Նրանց պնդմամբ՝ Բաբայանը թատրոնում աշխատող բանվորներին ու մեքենավարներին հանձնարարում է հավելյալ աշխատանք կատարել ու դրա դիմաց չի վարձատրում:
Լրատվամիջոցի հետ զրույցում Ռուբեն Բաբայանը հերքեց իր հասցեին հնչեցված մեղադրանքները, վստահեցնելով, որ երբեք ոչ ոքի չի շահագործել:
«Ինչ աշխատանք էլ որ իրականացրել են աշխատողները, դրա դիմաց ստացել են համապատասխան գումար: Չեմ հասկանում, թե ինչ են ուզում: Ես հանձնարարում եմ անել այն, ինչի իրավունքն ունեմ ըստ պայմանագրի, որտեղ պարզ նշված է, որ աշխատակիցները պարտավոր են կատարել տնօրենի հանձնարարությունները»,– ասաց նա։
Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Արտագաղթի նոր, մեծ ալիքՙ գարնանը
«168 ժամ» թերթը գրում է «Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները գործազուրկ դառնալուց հետո չեն կարողանում վճարել...
Կարմրուկի բռնկումՙ Վրաստանում
Վրաստանում վերջին երկու շաբաթների ընթացքում կտրուկ ավելացել է կարմրուկով հիվանդների թիվը: Սպասվում է, որ երկրի կառավարու...