Հասարակություն
«Նուբարաշեն» ՔԿՀ-ն վերածել թանգարանի․ քննարկումներ ԱԺ-ում
«Նուբարեշեն» քրեակատարողական հիմնարկը շենքային վատ պայմանների պատճառով նպատակահարմար կլինի փակել և դատապարտյալներին տեղափոխել մնացած ՔԿՀ-ներ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Մարդու իրավունքների…
«Նուբարեշեն» քրեակատարողական հիմնարկը շենքային վատ պայմանների պատճառով նպատակահարմար կլինի փակել և դատապարտյալներին տեղափոխել մնացած ՔԿՀ-ներ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն արձագանքելով Զոհրաբյանի խոսքին՝ նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է գոնե հարկ-հարկ վերանորոգվի: Զոհրաբյանն էլ ի պատասխան նշեց, որ ավելի նպատակահարմար կլինի այն փակել:
«Դժվար եմ պատկերացնում վերանորոգումը: Միգուցե ավելի ձեռնտու կլինի նորը կառուցել: Կարող ենք փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մնացած տասը քրեակատարողական հիմնարկների վրա»,-նշեց Զոհրաբյանը:
Պատգամավորի կարծիքով` վերանորոգումը ֆինանսական լուրջ խնդիր կլինի: «Հին սիստեմով այս շենքը վերանորոգելը չգիտեմ, թե ինչքանով է նպատակահարմար»,-նշեց նա:
Զոհրաբյանը վստահեցրեց , որ զբաղվելու է նաև ցմահ ազատազրկվածների խնդրով:
Նշենք, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի շտական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ առաջարկեց շենքը վերածել թանգարանի, ինչին ի պատասխան Նարիա Զոհրաբյանն ասաց, որ հետաքրքրիր մոտեցում է:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Հայաստանում գրանցվել է H1N1-ի 60-ի մոտ դեպք. ինչ վտանգներ կան
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի դրությամբ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սաշիկ Սարգսյանի տղան ընտիր պայմաններում է.փաստում է եղբայրը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող...