Հասարակություն
Հարկայինը պատերազմ է հայտարարել աստղերին. ՊԵԿ-ը հայտնիներին հարկային դաշտ կբերի
Հարկային ծառայությունը բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկեր վճարեն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա…
Հարկային ծառայությունը բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկեր վճարեն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքովՙ վերջին ամիսներին նրանցից ոչ ոք կամավոր չի վճարել հարկերը: «Թե ինչ ենք անելու, առաջիկայում կիմանաք: Իհարկե, օրենքին հակասող ոչ մի քայլ չենք ձեռնարկի», - ասել է նա:
Հիշեցնենք, որ նախորդ աշնանը Անանյանը հայտարարել էր, որ Հայաստանում շոու-բիզնեսի աստղերը խուսափում են հարկերը վճարելուց, մասնավորապես, նրանց եկամուտների մասին ոչ մի տեղեկատվություն չկա: Այս ոլորտի անձանց համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու համար մինչեւ սեպտեմբերի վերջ ժամկետ էր տրվել:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Հայաստանում գրանցվել է H1N1-ի 60-ի մոտ դեպք. ինչ վտանգներ կան
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի դրությամբ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարդաշյանը սկանդալի կենտրոնում է, իր «ոտքից գլուխ ծակոտկեն զուգագուլպայով»
«Սա ինչ–որ ծակոտկեն զուգագուլպա է», – գրել են համացանցում ակտիվ օգտատերերից ոմանք՝ անդրադառնալով հեռուստաաստղ, հայազգի Ք...