Պատահարներ
Հայաստանի դիահերձարաններից մեկում. առնետները հոշոտել են հանգուցյալի դեմքը
Gohar Vardanyan
1 րոպե
1,035 դիտում
Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Վազաշեն գյուղում: Հանգուցյալ Անիկ Խաչատրյանի հարազատները Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում պատմել են, որ հանգուցյալին տարել են դիահերձարան, անընդհատ գնում էին, այնտեղ էլ ասում էին, թե պետք է 8-ից 12 ժամ մնա, այդքան ժամ անցնելուց հետո էլ ասում էին մի քիչ սպասեք, մի քիչ սպասեք: Հետո ավելի ուշ գնացել են, տեսնեն, ամբողջ դեմքը կռիսները կրծել են:
Ազգականները պատմել են. ՙԱսում ենք՝ այս ի՞նչ է, ասում է, բա մենք ամեն ինչ կշտկենք, մի անհանգստացեք: Մենք մենակ, մեր հարազատի համար չենք ասում, այլ՝ առհասարակ: Այդ դիահերձարանում իսկական խառնաշփոթ է, անտեր վիճակ, ասես շունը տիրոջը չի ճանաչում, ամեն ինչ բարձիթողի վիճակում է, ով է պատասխանատու, չգիտենք: Առողջապահության նախարարություն ենք զանգել, ասում ենք. կռիսները սենց են արել, ասում են՝ իրանք կշտկեն, ուզում ենք նորմալ դիահերձարան, նորմալ աշխատողներ՚:
Անիկ Խաչատրյանի հարազատները ասել են, որ իրենք կսպասեն, տեսնեն, թե առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ինչպես կարձագանքի, ինչ քայլեր կձեռնարկի՝ նման խայտառակ իրավիճակները իսպառ վերացնելու համար:
84-ամյա Անիկ Խաչատրյանին հողին են հանձնել երեկ:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
Gohar Vardanyan
1 րոպե
51,075
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքստրիմ և «պարող» մեքենաներ Երևանի փողոցներում
Gohar Vardanyan
1,082
Երևանում բնակարան է հրդեհվել. կա զոհ և վիրավորներ
Gohar Vardanyan
1,037
Խոշոր չափերի գույքի հափշտակություն Երեւանում
Gohar Vardanyan
569
Ավելին Պատահարներ բաժնից
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
142
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
228
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,563