Խոշոր չափերի գույքի հափշտակություն Երեւանում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության եղանակով խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված տղամարդը, մտերմանալով Երևան քաղաքի` 1980 թվականին ծնված բնակչուհու հետ, խաբեության եղանակով, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տարբեր պատճառաբանությամբ, պարբերաբար նրանից պահանջել և ստացել է խոշոր չափի գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 32 ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քաղաքականություն