Հասարակություն
Իսպանիայում օրինախախտ հայերի խումբ է վնասազերծվել
Իսպանիայում վնասազերծել են հայերի խմբավորում, որը զբաղված էր թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելով: Լուրը հայտնում է Ria.ru-ն՝ հավելելով, որ վնասազերծման արդյունքում ձերբակալվել է 15 մարդ։…
Իսպանիայում վնասազերծել են հայերի խմբավորում, որը զբաղված էր թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելով: Լուրը հայտնում է Ria.ru-ն՝ հավելելով, որ վնասազերծման արդյունքում ձերբակալվել է 15 մարդ։
Խմբավորման անդամները նախապես կապ են հաստատելիս եղել ITF Futures և Challenger կատեգորիաներում խաղացող թենիսիստների հետ ու պայմանավորվել հանդիպման արդյունքի շուրջ։
Նախնական տվյալներով խմբավորումը գործել է 2017 թ. փետրվարից։ Այս ամիսների ընթացքում խմբավորման եկամուտը հասել է մի քանի միլիոն եվրոյի։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման անդամակցելու, փողերի լվացման, խարդախության, ապօրինի հրազեն ունենալու ու անձնական միջոցների ապօրինի յուրացման համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց․ Արսեն Թորոսյան
«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացությա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Հայաստանում տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել
Հայաստանում 1993 թվականին ծնված տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել: Նա նոր անձնագրով արդեն կնոջ ա...