Հասարակություն
Ռուսաստանցի զբոսաշրջիկներն Ամանորին նախընտրել են Հայաստանը
Ամանորյա արձակուրդներին ճանապարհորդած ռուսաստանցիների մեծամասնությունը նախընտրել է տոներն անցկացնել Մոսկվայում․ իսկ արտասահմանյան ուղղություններից ամենապահանջվածը, պարզվում է, եղել է Հայաստանը։ Այս…
Ամանորյա արձակուրդներին ճանապարհորդած ռուսաստանցիների մեծամասնությունը նախընտրել է տոներն անցկացնել Մոսկվայում․ իսկ արտասահմանյան ուղղություններից ամենապահանջվածը, պարզվում է, եղել է Հայաստանը։ Այս մասին հաղորդում է OZON.travel-ը։
Օնլայն ծառայության տվյալներով՝ տոնական օրերին Հայաստան այցելությունների շուրջ հետաքրքրությունն աճել է 68 տոկոսով, միևնույն ժամանակ ավիատոմսերի արժեքը նվազել է 5 տոկոսով։ Նշվում է, որ Վրաստանի դիրքերը նույնպես զգալիորեն ամրացել են։ Ճանապարհորդների հետաքրքրությունը այս երկրի քաղաքների նկատմամբ աճել է 42 տոկոսով։
Ռուսաստանցիներն այս տարի ավելի քիչ են ընտրել Թաիլանդը, Իտալիան և Թուրքիան։ Այս երկրների նկատմամբ պահանջարկը նվազել է համապատասխանաբար 31, 38 և 5 տոկոսով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց․ Արսեն Թորոսյան
«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացությա...
Շատ սիրուն նկար՝ շատ հուզիչ պատմությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Շատ սի...