Հասարակություն
Համաշխարհային վարկանշային աղյուսակներում տեղ գտած հարուստ և հայտնի հայերը
Ամենահարուստ ու հայտնի հայերը 2018-ի ընթացքում ընդգրկվել են համաշխարհային վարկանշային աղյուսակներում: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ ներկայացնելով նրանցից մի քանիսին: Forbes բիզնես ամսագիրը…
Ամենահարուստ ու հայտնի հայերը 2018-ի ընթացքում ընդգրկվել են համաշխարհային վարկանշային աղյուսակներում: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ ներկայացնելով նրանցից մի քանիսին:
Forbes բիզնես ամսագիրը հունվարին հրապարակել էր «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2018» վարկանիշը, որում ընդգրկվել են ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը և Գագիկ Ադիբեկյանը:
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ մարդկանց ցանկում, որը հրապարակել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Կրեմլի զեկույցում»:
Նույն ցանկում տեղ էր գտել նաև Ռուսաստանի «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր, միլիարդատեր Սերգեյ Գալիցկին (իրական ազգանունը՝ Հարությունյան):
Բացի դրանից, Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ 2018» ցանկում ընդգրկվել էր միանգամից 8 հայազգի գործարար՝ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Յանը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, Ալբերտ Ավդոլյանը և Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյանց):
Forbes-ի «Միլիարդատերեր 2018» համաշխարհային վարկանիշում տեղ են գտել Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:
2018-ին ամերիկացի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հանրությանն է ներկայացրել իր նոր Initialized.com նախագիծը՝ հայկական դրոշի գույներով: Անցյալ տարի նա ներկայացրել է նաև իր ստեղծած կոնյակը՝ «Շախմատ» ապրանքնաիշի ներքո:
Հայտնի և հարուստ հայուհիների շարքում իր դիրքը շարունակում է պահպանել ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց․ Արսեն Թորոսյան
«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացությա...
Ղազախստանում ծեծկռտուքը հրահրել են ադրբեջանցիները․ Նոր մանրամասներ
Արդեն հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի...