Հասարակություն
Ղազախստանում ծեծկռտուքը հրահրել են ադրբեջանցիները․ Նոր մանրամասներ
Արդեն հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և, որի հետևանքով 23-ամյա երիտասարդ է…
Արդեն հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և, որի հետևանքով 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքն էլ՝ տուժել։ Ծեծկռտուքի և սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։Իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։
Ղազախստանում սկիզբ առած բախումների վերաբերյալ Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Տեղեկությունների համաձայն բախումները հրահրել են ադրբեջանցիները։ Մասնավորապես նրանք մուտք են գործել ազգությամբ հայ Կյաժ մականունով քրեական հեղինակությանը պատկանող օբյեկտ եւ սկսել են վիճաբանություն հրահրել։ Ադրբեջանցիները տեսնելով, որ հայերն ու ղազախները միմյանց հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են, հայտարարել են, թե «էդ հայերի հետ ե՞ք շփվում»։ Ի պատասխան ղազախները դրական պատասխան են տվել, որից հետո կողմերի միջեւ վիճաբանություն է սկսվել, եւ որպեսզի ադրբեջանցի քրեական հեղինակությունների անունները չշրջանառվեն, վերջիններս արագ հեռացել են, որից հետո արդեն ծեծկռտուքն ու վիճաբանությունը շարունակվել է հայերի եւ ղազախների միջեւ։
Ի դեպ Ղազախստանում ապրող եւ հայերին պատկանող օբյեկտները այս օրերին չեն գործում եւ գտնվում են հատուկ հսկողության ներքո։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Մաքսազերծման նոր մեթոդով աճում է մեքենաների գինը․ Մարուքյանը դիմել է ՊԵԿ նախագահին
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծմ...
Աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, հնարավոր է, ժամանակավորապես կթույլատրվի
Կառավարությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլատրել մինչև 2019 թ. ապրիլ: «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմ...